Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ահա եկավ այդքան սպասված գարունը և գարնան առաջին ամիսը՝ մարտը։ Նա իր տեսակի մեջ էր` գիժ, խենթ ու խելառ ։ Մարտին է այն գեղեցիկ տոնը՝ մայրիկատոնը, որին պատրաստվեցինք մեծ սիրով, եռանդով և ոգևորությամբ։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Փետրվարի հաշվետվություն

Այս ամիսը տոնական-ծիսական էր՝ Տյառնընդառաջ, Բարեկենդան, Հ․Թումանյանի ծննդյան օր։ Ամեն ծես նշեցինք իրեն բնորոշ երգով, խաղով, պարով։ Սկսեցինք Տյառնընդառաջի ծեսից։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերիդ վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ևն։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժողովրդական անվանումը)։

Շարունակել կարդալ “Փետրվարի հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հունվար ամիսը ստուգատեսային է։ Յուրաքանչյուր ստուգատես իր հետ բերում է նորը սովորելու, բացահայտելու փորձ։ Այս ամիս իրար հաջորդեցին Մարզական, Բնագիտատեխնիկական ստուգատեսները, Ազգագրական փառատոնը, Դդմածեսը։

Սաների համար ամանորյա տոներից հետո սկսվեց մի նոր, հետաքրքիր ու անկրկնելի շրջան։

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ահա և ամփոփում ենք դեկտեմբեր ամիսը, որը լի էր գույներով,լույսերով և ղողանջներով։

Ամիսը սկսեցինք ատամհատիկին նվիրված գործունեություններով՝

Սաների հետ  պատրաստեցինք փոխինձ։ Սաները  մեծ հաճույքով  պատրաստեցին և համտեսեցին  իրենց ձեռքով  պատրաստած  փոխինձը։

Շարունակելով մեր գործունեությունները նվիրված ատամհատիկի ծեսին, սաների հետ միասին ծեփեցինք ատամիկներ։

Քոլեջի բուժքույր՝ ընկեր Հասմիկի հետ ունեցանք շատ հետաքրքիր զրույց՝ ատամների խնամքի մասին։

Ատամհատիկի ծեսը ամփոփեցինք Հարավային դպրոց֊պարտեզում՝ ընդհանուր ատամհատիկի ծեսով։

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Տարվա յուրաքանչյուր ամիս ունի իրեն բնորոշ ծեսերն ու տոները, բայց այս ամիս դրանք հաջորդում են միմյանց։ Լավաշթխիկ, Թթուդրիկ, Խաղողածես։ Այս ծեսերից յուրաքանչյուրը առանձնահատուկ սիրելի է մեր սաների համար։ Դրանք ունեն իրենց բնորոշ երգերն ու խաղիկները։ Ամեն ծեսի պատրաստվելիս ուսումնասիրում ենք , պրպտում, սովորում, և այդ ամենը խաղի, պարի, երգի ու ասիկների միջոցով։

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ահա և ավարտվեց ևս մեկ հետաքրքիր աշխատանքային ամիս։ Այն լի էր նոր նախագծերով, գործունեություններով, էմոցիաներով։ Այս ամիս մեր արդեն հինգ տարեկան սաները տեղափոխվեցին նոր խումբ։ Շատ հուզիչ էր տեսնել նրանց նոր միջավայրում, իսկ էլ ավելի հուզիչ, ու սպասելի էր նոր սեբաստացիների դիմավորումը։ Նրանցից յուրաքանչյուրի հետ ծանոթանալը, ճանաչելը։

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Տեղեկանք 2022-2023 ուս տարվա

Գայանե Ավետիսյան

2022֊2023թթ ուս տարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների դաստիարակ։

Գայանե Ավետիսյան՝ ուսումնական բլոգ

Շարունակել կարդալ “Տեղեկանք 2022-2023 ուս տարվա”
Posted in Հաշվետվություն

Հուլիս ամսվա հաշվետվություն

Ջրային վոլեյբոլ

Վոլեյբոլը սպորտաձև է, որով զբաղվում են հիմնականում ավելի մեծ երեխաները, դրա համար անհրաժեշտ է բարձրահասակ ու ճարպիկ լինել։Իսկ ջրային վոլեյբոլը խաղում են լողավազանում, այն շատ զվարճալի խաղ է։Դրա համար անհրաժեշտ է լողավազանի մի ծայրից մյուսը թել կապել, վերցնել գնֆակն ու սկսել մրցել։

Խաղում ենք, ու սովորում

Լողափնյա պարտեզային խաղերին ավելացավ ևս մեկը։Այս խաղը զարգացնում է թիմային աշխատանքի, համագրործակցության հմտություններ, զարգացնում է մկանները, հավասարակշռությունը։Խաղի համար երկու ջրով լի տարա տեղադրում ենք սաների ոտքերին։ Հաղթում է այն խումբը, ում վրա քիչ է ջուր թափվում։

Շարունակել կարդալ “Հուլիս ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ

Ահա և ավարտեցինք գարնան վերջին ամիսը՝ մայիսը։ Այս ամսին ենք իրականացրել Մայիսյան 18֊րդ հավաքը, որի շրջանակներում իրականացրել ենք մի շարք գունեղ և հետաքրքիր նախագծեր։ Ունեցանք երկու ծննդյան ծես, մեր սիրելի Գրիգը և Անետը մեկ տարով էլ մեծացան։ Նշեցինք համբարձման ծեսը, որը լի էր բազմերանգ ծաղիկներով։

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ահա և ավարտեցինք գունեղ, ծաղկաշատ ապրիլ ամիսը։ Ապրիլ ամսին ենք եզրափակում այդքան գեղեցիկ տոնը՝ մայրիկատոնը։ Ապրիլին ենք նշում նաև երկու գունեղ ծեսեր՝ ծաղկազարդը և զատկի ծեսերը։ Ամսվա առաջին շաբաթը կոչվում է ավագ շաբաթ՝

Ավագ երկուշաբթի

Ավագ երեքշաբթի

Չիք չորեքշաբթի

Ավագ հինգշաբթի

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”