Posted in Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Տարվա յուրաքանչյուր ամիս ունի իրեն բնորոշ ծեսերն ու տոները, բայց այս ամիս դրանք հաջորդում են միմյանց։ Լավաշթխիկ, Թթուդրիկ, Խաղողածես։ Այս ծեսերից յուրաքանչյուրը առանձնահատուկ սիրելի է մեր սաների համար։ Դրանք ունեն իրենց բնորոշ երգերն ու խաղիկները։ Ամեն ծեսի պատրաստվելիս ուսումնասիրում ենք , պրպտում, սովորում, և այդ ամենը խաղի, պարի, երգի ու ասիկների միջոցով։

Մեր ամենօրյա սննդային ռացիոնում հիմնական մաս են կազմում մրգերն ու բանջարեղենները։

Երբ մեծանում ես, միրգ ուտելուն սովորական ես նայում, բայց նախադպրոցական տարիքի սաների համար այս գործունեությունը աշխարհը ճանաչելու ևս մեկ ձև է։ Նրանք ուտում են հետաքրքրությամբ, ուսումնասիրելով, քչփորելով։ Ինչ կար այս կամ այն մրգի մեջ, կորիզ էր, թե մեկ ուրիշ բան, մեծ է՞, կտեղավորվի՞ բերանի մեջ, թե մի քանի մասի բաժանեն։ Այդպես էլ խաղողը կլոր, օվալաձև, երկար, կարճ։ Այսօր սաների հետ ուսումնասիրություն արեցինք, որ բացահայտենք խաղողի հատկանիշները, իսկ հետո էլ պատրաստեցինք այն պլաստիլինից։

Լավաշթխիկին ընդառաջ քոլեջիկները այցելեցին Քոլեջի հարևանությամբ գտնվող լավաշի արտադրամաս։ Ծանոթացանք լավաշի թխման գործընթացին՝ խմոր շաղելուց մինչև լավաշի դուրս գալը։ Եվ վերջում էլ մեզ նվիրեցին այդ պահին թխված տաք֊տաք լավաշներ, որը վայելեցինք խումբ հասնելուն պես։

Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո, եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:

Շատ սիրելի ծես`«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետո՝ ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսական երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։
Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնում`իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան։ լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու կանաչիով…

Գինի պատրաստելու համար նախ պետք է խաղողը առանձնացնել չանչից, այնուհետև պետք է խաղողը ճզմել։ Ճզմելուց հետո պետք է թողենք, որ խմորվի և հետո հյութը քամենք մաշկից և կորիզներից ու լցնենք կարասի կամ կաղնե տակառի մեջ հնեցման համար։

Այսօր սաների օգնությամբ ճզմեցինք մեր խաղողը, և ստացված զանգվածը տեղափոխեցինք տարայի մեջ։Երեք օր օրը մեկ անգամ խառնեցինք այն, իսկ հետո տեղափոխեցինք շշի մեջ։

Խաղողածեսին ընդառաջ սկսեցինք ուսումնասիրել խաղողը՝ դիտարկեցինք խոշորացույցներով, հանեցինք կորիզները, մի լավ դիտարկելուց հետո ծեփեցինք պլաստիլինից մեր խաղողները, երեգեցինք ու գովեցինք խաղողին։

Խաղոաքաղ արեցինք, ճզմեցինք խաղողը, ու երեք օր շարունակ խառնեցինք ստացված մասսան։

Սաների հետ ներկեցինք մեր գինու շիշը, իսկ հիմա ամհամբեր սպասում ենք, թե երբ պետք է մեր խաղողը դառնա գինի։

Ահա և եկավ մեր սիրելի Խաղողածեսը։

Քոլեջ — պարտեզի պայծառ ու լուսավոր բակում կազմեցինք մեր կենդանի, զրնգուն շղթան, երգեցինք, խաղացինք, օրհնեցինք, ու գովեցինք մեր խաղողը, արևը, որ այն ջերմացրել է, հողը, որ այն սնուցել է, ձեռքը, որ այն հավաքել է, կերակրեցինք կենդանիներին, թռչուններին, ու անգամ մրջյուններին։ Խաղողի անուշ համն ու հոտը տարածվեց, ու հասավ ամեն մեկին։

Այսօր տիկին Շողիկի հետ ցանեցինք մեր հավաքած սերմերը։ Նախ տիկին Շողիկը մեզ բացատրեց, թե ինչպես պետք է ցանել սերմը, որ այն սկսի աճել։ Սկզբում մաղեցինք հողը, այնուհետև ցանենցինք սերմերը, դե իսկ վերջում վրան հող ավելացրեցինք և ցողեցինք ջրով։ Դե ինչ անհամբեր կսպասենք մեր ցանած ծաղիկներին։

Այսօր պատրաստեցինք ստվերաթատրոն, որի համար մեզ անհրաժեշտ էր ստվարաթուղթ, տաք սոսինձ և սպիտակ կիսաթափանցիկ կտոր։ Շրջանակը պատրաստելուց հետո նկարեցինք ճամփորդները հեքիաթի հերոսներին և կտրեցինք, ահա և պատրաստ էր մեր ստվերաթատրոնը։ Այցելեցինք կողքի խումբ, որտեղ էլ արևի լույսի օգնությամբ ներկայացրեցինք Ճամփորդները հեքիաթ֊ստվերաթատրոնը։

Այսօր փոքրիկ խոհարարները հագել էին իրենց խոհարարական գլխարկները և գոգնոցները, ուրախ տրամադրությամբ պատրաստեցինք հայկական, ավանդական խորիզով կլոր գաթա, որի մեջ այնքան սեր էինք դրել, որ գաթան ուղղակի անմահակն էր ստացվել։

Այսօր մեզ հյուր էր եկել Քոլեջ֊պարտեզի բուժքույր, մեր սիրելի ընկեր Հասմիկը։ Միասին խոսեցինք վարվեցողության կանոնների մասին, թե ինչպես պետք է մեզ պահենք սեղանի շուրջ, խոսեցինք հիգիենայի մասին, սովորեցինք, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը և ատամները։

Նոր ուսումնական շրջանն սկսելուն պես՝ կրթահամալիրը լցվեց նոր Սեբաստացի սաներով, իսկ դաստիարակի օրագիրը նոր էջերով։ Շատ ակտիվ են նաև մեր ծնողական համայնքը և ծնողի օրագիրը դարձավ դաստիարակի օրագրի անբաժան մաս։

Թողնել մեկնաբանություն