Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ահա և ամփոփում ենք դեկտեմբեր ամիսը, որը լի էր գույներով,լույսերով և ղողանջներով։

Ամիսը սկսեցինք ատամհատիկին նվիրված գործունեություններով՝

Սաների հետ  պատրաստեցինք փոխինձ։ Սաները  մեծ հաճույքով  պատրաստեցին և համտեսեցին  իրենց ձեռքով  պատրաստած  փոխինձը։

Շարունակելով մեր գործունեությունները նվիրված ատամհատիկի ծեսին, սաների հետ միասին ծեփեցինք ատամիկներ։

Քոլեջի բուժքույր՝ ընկեր Հասմիկի հետ ունեցանք շատ հետաքրքիր զրույց՝ ատամների խնամքի մասին։

Ատամհատիկի ծեսը ամփոփեցինք Հարավային դպրոց֊պարտեզում՝ ընդհանուր ատամհատիկի ծեսով։

Ահա և սկսեցինք պատրաստվել ամանորին։ Օր֊օրի խմբասենյակը լցվում էր ամանորյա զարդարանքներով և լույսերով։

Պատրաստեցինք Ձմեռ պապիկի գալուստն ավետող օրացույց։

Խոսեցինք էլֆերի՝ Ձմեռ պապիկի օգնականների մասին և ստվարաթղթե գլանակներով պատրաստեցինք փոքրիկ էլֆիկներ։

Պատրաստեցինք ամանորյա փոստարկղ, որտեղ սաները գցեցին իրենց նամակները ուղղված Ձմեռ պապիկին։

Դե իսկ չարաճճի Էլֆիկը եկավ և տարավ նամակները։

Սովորող֊սովորեցնող նախագծի շրջանակներում Քոլեջի ուսանողները շատ հաճախ են այցելում խումբ և հանդես գալիս տարբեր գործունեություններով։ Ուսանողները սաների հետ միասին պատրաստեցին համեղ թխվածքաբլիթներ։

Խաղացին շատ հետաքրքիր հիշողությունը զարգացնող խաղ։

Տեխնոլոգիական գործունեության շրջանակներում պատրաստեցին ձնեմարդուկներ։

Ունեցանք ամանորյա գեղեցիկ ֆոտոշարք։

Գույներ, լույսեր,ղողանջներ։ Խմբասենյակը վերածվել է մի Ամանորյա հեքիաթի։

Թողնել մեկնաբանություն