Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ահա եկավ այդքան սպասված գարունը և գարնան առաջին ամիսը՝ մարտը։ Նա իր տեսակի մեջ էր` գիժ, խենթ ու խելառ ։ Մարտին է այն գեղեցիկ տոնը՝ մայրիկատոնը, որին պատրաստվեցինք մեծ սիրով, եռանդով և ոգևորությամբ։

Մոտենում է մայրիկատոնը և մենք Ձոն մայրիկին նախագծի շրջանակներում սկսում ենք պատրաստել անակնկալ֊նվերներ մեր ձոռքերով, որպեսզի ուրախացնենք մեր սիրելի մայրիկներին։ Պատրաստեցինք չորացող ծեփամածիկից կրծքազարդեր, գունեղ սառնարանի մագնիսներ, դեկուպաժե վզնոցներ, պատրաստեցինք խաղալիք-մայրիկ, պատրաստեցինք բացիկներ, որոնցում սանի ձեռքի հեքն էր, որը դառնում է մայրիկի դեմք, իսկ մատիկները մազեր, պատրաստեցինք մայրիկ-տիկնիկ ։ Սաները իրենց մեծ սերը, եռանդը և երևակայությունը դրեցին այս գործում և ստացանք գունեղ և հետաքրքիր պատկերներով կրծքազարդեր։

Ծեփամածիկից կրծքազարդ

Քարեր-մագնիսներ

Դեկուպաժե վզնոցներ

Բացիկներ մայրիկներին

Նվեր-խաղալիք

Մայրիկ֊տիկնիկ

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Այս ամիսը տոնական-ծիսական էր. Տյառնընդառաջ, Բարեկենդան, Հովհաննես Թումանյանի ծննդյան օր։Ամեն ծես նշեցինք իրեն բնորոշ երգով,խաղով,պարով։Սկսեցինք Տյառնընդառաջի ծեսից։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»

Տյառնընդառաջի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորւապսակ հարսներին թռցնում բոցերիդ վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ևն։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժողովրդական անվանումը)։

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Տարին սկսեցինք նոր և ուսումնական հետաքրքիր նախագծերով։ Ամիսը լի էր իր հետաքրքիր նախագծերով, օրինակ՝ «Ինքնագլորների ստուգատես», «Ազգագրական փառատոն», «Բնագիտատեխնիկական ստուգատես» նախագծերով և ամիսը ամփոփում ենք Ղափամայի ծեսով։ Սաները հանգստյան օրերին մայրիկների կամ իրենց քույրերի հետ միասին բնագիտատեխնիկական տեսանյութերով ուրախացրեցին մեզ և իրենց փորձերը փոխանցեցին մեզ։

Կատարված նախագծերի փաթեթ՝

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ահա եկավ բոլորիս կողմից սպասված ամիսը՝ դեկտեմբերը, որը իր հետ բերում է ամանորյա ուրախ ու պայծառ տրամադրություն, գույներ, ուրախ ժպիտներ և ամենա սպասվածը՝ Ձմեռ պապիկի նվերները։

Ամիսը սկսեցինք ատամհատիկին նվիրված գործունեություններով և ամփոփեցինք միասնական ատամհատիկի ծեսով։

Ծեփամածիկից ատամիկներ

Քոլեջի բուժքույր Հասմիկը այցելեց մեզ մի մեծ ատամիկով, խոսեցինք ատամների հիգիենայի և կառուցվածքի մասին։

Միասնական ատամհատիկի ծես

Սաները մեծ խինդ և ուրախությամբ զարդարեցին խմբասենյակը և մեր ծիսական տոնածառը, խմբասենյակը լցնելով ամանորյա գունեղ լույսերով և ուրախ տրամադրությամբ։

Ջա՜ն Ամանոր է

Լույսեր, գույներ, ղողանջներ

Ամանորյա բարեմաղթանքներով օրացույց

Տոնածառների շքերթ

Ընկուզախաղեր

Ասիլ-Վասիլներ Կաղանդ ծառի համար

Այլընտրանքային Ձմեռ պապիկի գլխարկ

Ամանորյա թաթիկներ

Ամանորյա փոստարկղ

Նկարում ենք նամակ Ձմեռ պապիկին

Դաստիարակի օրագիր՝

Երգչուհի Նինան

Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտեցինք աշնան վերջին տաքուկ ամիսը, այն լիր էր հետաքրքիր գործունեությունով, խաղերով և ծեսերով․

Ամիսը սկսեցինք լավաշթխիկի ծեսով՝ Ագարակում

Լավաշթխիկ

Ռոդարիական մարզախաղերը մեր անբաժան ուղեկիցն են՝

Ռոդարիական մարզախաղեր

Պարկերով մարզական խաղ

Մարզական հավես խաղ

Վերցրու առաջինը

Մարզական խաղ

Մեր միջավայրը ամենակարևորներից է, որը պետք է մաքուր պահենք։ Շաբաթվա մեջ մի քանի րոպե ժամանակ ենք հատկացնում մեր միջավայրի մաքրման և խնամքին։ 

Միջավայրի խնամք

Տիկին Շողիկը մեզ տվել էր տարբեր բույսերից կտրոններ, որ արմատ տա և տնկենք հողի մեջ: Երկու օրը մեկ փոխում էինք ջուրը, հետևում, թե ինչպես են արմատները աճում․ տարբեր անուններ որոշում մեր բույսերի համար և ահա բույսերը տնկելու ժամանակն էր՝

Գունեղ թաղարներ

Ծաղկացան

Առավոտյան ընդհանուր պարապմունքը օրվա ուրախ ու դրական տրամադրությամբ սկզբի լավագույն միջոցն է: Քոլեջիկների ամեն օրը սկսվում է առավոտյան նախավարժանքով, մարզում ենք մեր մարմինը, այնուհետև երգում մոտակա ծեսին նվիրված երգերը

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Վայելելով աշնան վերջին տաք ամիսը հաճախ ենք դուրս գալիս բակ և խաղում ծառից պոկված գույնզգույն տերևներով՝

Աշնանային ժպիտներ

Աշնանային խճանկար

Սեբաստացու օրերին ընդառաջ իրականացրեցինք հետաքրքիր գործունեություններ՝

Բռոշներ

Տերևներով բու

Կավե կախազարդ

Թթուդրիկի ծեսին ընդառաջ մեր բոլոր գործունեությունները կապված էին բանջարեղենի հետ՝

Բանջարեղենի ուսումնասիրություն

Ծեփամածիկից բանջարեղեն

Բանջարեղենով աղցան

Խանութ-Խանութ

Թթուդրիկի ծես

Արթուրի մայրիկի պատրաստած համեղ թթուն

Ծնողական համայնքի հետ կապը ավելի ամրապնդելու և գեղեցիկ համագործակցություններ ունենալու համար իրականացրեցինք հարթակում ծնողն է նախագիծը՝

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Հարթակում ծնողն է. այլընտրանքային նկարչություն

Դաստիարակի օրագիր ՝

Գրիգի զրույցը

Անուշ երազներ

Posted in Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Այլընտրանքային խաղողներ

Ցորենի ուսումնասիրում

Ցորենացան

Լավաշի արտադրամասում

Լավաշուտոցի

Համեղ լոշիկներ

Խմորախաղ

Պատրաստում ենք համեղ լոշիկներ

Աշնանային խճանկար

Աշնանային ժպիտներ

Մամի֊մամի

Այց Գինու դպրոց

Խաղողածես

Վերցրու առաջինը

Կտրոնների արմատները

Բնագիտական փորձ. Սուզվում է, չի Սուզվում

Նոր սեբաստացի Լուսեն

Ինքնաշեն խաղալիք՝ գնացք

Ռոդարիական խաղեր

Սովորող֊սովորեցնող

Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ։

Նոր սեբաստացիներ՝

1․ Նոր սեբաստացի Ադրիանան

2․ Նոր սեբաստացի Նանեն

3․Նոր սեբաստացի Գրիգը

Գիտելիքի օրը գրենականներով

Գիտելիքի օրը սկսեցինք գունեղ և հետաքրքիր գրենականներով։ Սաները իրենց հետ բերել էին գրենական պատագաներ՝ թուղթ, մատիտ, մկրատ և այլն։ Բակում երգեցինք պարեցինք և օրը շարունակեցինք ուսումնասիրություններով։ Ամեն մեկը իր գրենական էր բացում և ցույց տալիս իր ընկերներին։ Մեկը մյուսին նվիրում էր իր գրենականից մի բան և այդ ուրախ նոտայով շարունակեցինք մեր ուսումնասիրությունները։

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Օգոստոս ամսվա հաշվետվություն

Եզրափակեցինք ամռան վերջին ամիսը, այն լի էր խենթ պահերով և ակնթարթներով։

Փոքրիկ կենդանասերերը հաճախ են այցելում Ջերմոց-լաբարատոևիա կենդանիներին սիրելու և խնամելու նպատակով՝

Կենդանասերերը

Շարունակել կարդալ “Օգոստոս ամսվա հաշվետվություն”