Posted in Մայիսյան 19֊րդ հավաք, Աշխատանքային նախագծեր

Էկո-պայուսակներ. նախագիծ

Որքան զարգանում է գիտությունը, այնքան էլ բարձրանում է մթնոլորտի ախտոտվածության մակարդակը։ Շատ բնապահպաններ անդրադառնալով այս հարցին, փորձել են տարբեր լուծումներ տալ, մարդկանց բերելով այն գիտակցությանը, որ այլևս  անցնեն տոպրակների էկո տեսակներին, այսինքն տոպրակներ, որոնք կլինեն, ստվարաթղթից, կամ կտորից, որը և՛ անվնաս է և՛ մատչելի։

Նախագծի իրականացմա վայրը` Քոլեջ-պարտեզ։

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան քոլեջիկներ, դաստիարակներ, ծնողներ։

Պատասխանատուներ՝ Գայանե Ավետիսյան, Սեդա Գևորգյան, Մերի Խանջյան։

Անցկացման ժամանակը՝ Առաջին փուլ՝ 06.05, եկրորդ փուլ՝ 11.05

Նպատակը և խնդիրները՝

  • Սաներին փոքր տարիքից ծանոթացնել Հայաստանում բնապահպանական խնդիրներին։
  • Սովորեցնել պատրաստել և  կիրառել  էկո-պայուսակներ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն:
  • Որպեսզի պայուսակները ավելի հաճելի  լինեն աչքին կավելացնենք դետալներ նկարների տեսքով։
  • Յուրաքանչյուր սան կունենա իր անհատական էկո֊պայուսակը։
  • Ծնողական համայնքի հետ կապի ամրապնդում։

Ընթացքը՝

Էկո֊պայուսակների պատրաստումը կլինի երկու փուլով։

Փուլ 1՝

Առաջին փուլում սաների հետ միասին, կար և ձևի արհեստանոցում՝ Մերի Խանջյանի օգնությամբ կկարենք պայուսակները։

Փուլ 2՝

Ծնողական հավաքի ընթացքում, արդեն իսկ պատրաստի պայուսակների վրա կնկարենք։

Արդյունքները՝ տեսաֆիլմերի, նկարների տեսքով կհրապարակենք բլոգում, ենթակայքում։

Թողնել մեկնաբանություն