Posted in Աշխատանքային նախագծեր, Գարնանային պարտեզ

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ 2023

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • ·        Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվերստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30—Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ։
  • 12:30-13:00—Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00- Ազատ գործունեություն և տուն ճանապարհել։

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Ապրիլի-3, 7, 10, 14, 17, 21, 24, 28-ի պարապմունքներ.  պարուսուցում, երգուսուցում   (Լաերտ Գրիգորյան, Մարինե Ոսկանյան)
  • Ապրիլի 6. 13, 20, 27-ի պարապմունքներ. հեծանվավարություն (….)

Երգեր և պարերգեր՝

Խոհանոցային գործունեություն՝

  • Զատկի սեղանի համար կպատրաստենք կուլիչ,
  • պատրաստում ենք Բրնձով֊չամչով փլավ։
  • Կպատրաստենք համեղ խաչապուրիներ,
  • Կպատրաստենք համեղ վաֆլիներ
  • Ընտանեկան նախագիծ՝ Մեր զատկական ուտեստները և մեր սեղանը։

Բնագիտական փորձեր՝

  • Ձվի գունավորում
  • Ձու, ջուր և աղ

Այլընտրանքային նկարչություն՝

  • Գլաքարերով նկարչություն։ Կնկարենք քարերի վրա՝ ձու, ճուտիկներ և այլն
  • Ակաջի հիգիենայի համար նախատեսված չոփիկներով նկաչություն

Ձվախաղեր՝

  • Ձվապախկվոցի։ Մասնակիցներից մի քանիսը պահում են ձվերը տարբեր վայրերում,իսկ։ Մնացածը գտնում են դրանք։
  • Փոխանցիր ձուն առանց ձեռքերի։ Շրջանաձև կանգնած մասնակիցները իրար են փոխանցում ձուն առանց ձեռքերի` պարանոցի միջոցով։Ձուն կոշիկի մեջ։ Պահում ենք ձվերը կոշիկների մեջ։Ապա մասնակիցները փորձում են գտնել շահումով կոշիկը։
  • Ձուն գթալի վրա։Ձուն փորձում ենք փոխանցել իրար օգտագործելով բերանում պահած գթալ։
  • Այս խաղը կարելի է անվանել ձվային բասկետբոլ։Անհրաժեշտ է դույլ ու ձվեր։Մասնակիցները հեռվից փորձում են գցել ձուն զամբյուղի կամ դույլի մեջ։

Տեխնոլոգիական գործունեություններ՝

  • Կպատրաստենք մեկանգամյա բաժակներից և ձեռնոցներից հավիկ։
  • Շարժվող ճուտիկ և նապաստակ

Մարզական՝

 Ռոդարիական մարզական խաղեր   
Ազգային ,բակային խաղեր ։

Գործունեություններն ըստ շաբաթների՝

Ապրիլի 3-7

  • Շաբաթական երկու օր երգուսուցում։
  • Զատկի սեղանի համար կպատրաստենք կուլիչ։
  • Կպատրաստենք փոքրիկ թաղարներ բույսերի համար։
  • Կոճակների օգնությամբ կձևավորենք էկո պայուսակները, որը պատրաստել ենք մայրիկների համար։
  • Ծաղկազարդ

Ապրիլի 10-14

  • Շաբաթական երկու օր երգուսուցում։
  • պատրաստում ենք Բրնձով֊չամչով փլավ։
  • Բնագիտական փորձ՝ ձվի գունավորում սոխի կեղևով։
  • Ձվախաղեր։
  • Ռոդարիական մարզական խաղեր։

Ապրիլի 17-21

  • Շաբաթական երկու օր երգուսուցում։
  • Կպատրաստենք համեղ խաչապուրիներ։
  • Բնագիտական փորձ՝ ձու, ջուր և աղ։
  • Ակաջի հիգիենայի համար նախատեսված չոփիկներով նկաչություն։
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ շարժվող ճուտիկ և նապաստակ։

Ապրիլի 24-28

  • Շաբաթական երկու օր երգուսուցում։
  • Կպատրաստենք համեղ վաֆլիներ։
  • Գլաքարերով նկարչություն։ Կնկարենք քարերի վրա՝ ձու, ճուտիկներ և այլն։
  • Կպատրաստենք մեկանգամյա բաժակներից և ձեռնոցներից հավիկ։
  • Ազգային ,բակային խաղեր ։

Թողնել մեկնաբանություն